ՈՒկրաինայի արևելքում ճգնաժամի հարցով Մինսկում հանդիպելու են ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները: Երեկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի հետ։ Օբաման Պուտինին հորդորել է օգտվել Մինսկի խաղաղ բանակցությունների հնարավորությունից՝ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը։